Պատահարներ

Անգլիայում գնացքներ են բախվել միմյանց

Gohar Vardanyan
Անգլիայում գնացքներ են բախվել միմյանց

Անգլիայում՝ Սոլսբերիից քիչ հեռու, միմյանց են բախվել 2 գնացքներ: Այս մասին Twitter-ում հայտնել է Ուիլթշիրի ոստիկանությունը։
 

The Independent-ը գրում է, որ վթարը տեղի է ունեցել Սոլսբերիի և Անդովերի միջև ընկած թունելում։

Զոհերի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։ BBC-ն գրում է, որ վթարից կարող էր տուժած լինել 12 մարդ, իսկ գնացքներից մեկի մեքենավարը փակված է մնացել խցիկում։

 

Sky-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնում է, որ վթարի վայր է ուղարկվել 50 հրշեջ։ Գերատեսչությունը տեղի ունեցածը անվանել է «մասշտաբային վթար»։
 

Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը գրում է, որ բախման վայրում բժիշկներ են աշխատում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250