Պատահարներ
Մահվան ելքով վթար. «BMW»- ի ղեկին եղել է 12-ամյա երեխա
Unknown
«BMW»- ի 63-ամյա սեփականատերը հայտնել է, որ վթարի ժամանակ ավտոմեքենան վարել է իր 12-ամյա թոռը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում իրար են բախվել «BMW» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ.
«ՎԱԶ 2107»-ի 56-ամյա վարորդ Արմեն Շախբազյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, իսկ երեք ուղևորները և «BMW»- ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 23.10-ին ոստիկանություն է ներկայացել «BMW»-ի 63-ամյա սեփականատերը և տվել բացատրություն, որ վթարի ժամանակ ավտոմեքենան վարել է իր 12-ամյա թոռը։
Կատարվում է քննություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ «Ճվճվ Արոյի» որդիների, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից
Unknown
Ադրբեջանցիները կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ. ոչ պաշտոնական
Unknown
Նռնակի պայթյունից վիրավորում է ստացել 4 զինծառայող. նոր մանրամասներ
Unknown
ՀՐԱՏԱՊ. Սյունիքում կրակը դադարեցվել է. Hraparak
Unknown