Պատահարներ
Զավեշտալի դեպք. ամուսինը զանգել է ոստիկանություն, ասել՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք
Unknown
Նոյեմբերի 2-ին արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, թե տանը կնոջը սպանել է. «Եկեք, դին տարեք»։
Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ինչպես նաև փրկարարներ։
Պարզվել է, որ ամուսինը կեղծ ահազանգ է տվել սպանության մասին։ Երբ ոստիկաններն ու փրկարարները մտել են նրա տուն, նա բազմոցին նստած է եղել, իսկ կինը՝ ննջասենյակում։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել. նախարար
Unknown
Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել. Դանիելյան
Unknown
Դավթաշենի կամրջից իրեն նետած 16-ամյա տղան նախորդ օրը տոնել էր իր տարեդարձը. մանրամասներ
Unknown
Աշտարակ-Ապարան ճանապարհին «Mercedes»-ը բախվել է տրակտորին. մայրը և 2-ամյա որդին մահացել են
Unknown