Պատահարներ

Ներքին Հանդում ականների վրա անասուններ են սատկել. Aravot. am

Gohar Vardanyan
Ներքին Հանդում ականների վրա անասուններ են սատկել.  Aravot. am

Ուրբաթ՝ կեսօրին Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ սահմանամերձ գյուղի տարածքում ականների վրա անասուններ են պայթել։ Այս մասին Aravot.am-ին ասել է Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը։ «Իմ եւ գյուղի բնակիչ Համլետ Հարությունյանի կովերն են վնասվել։ Ընդհանուր 7 հատ է եղել, 4-ը թփերի մեջ են եղել, չեն երեւում։ Երեք անասուն ոտները կտրած՝ նույն տարածքում ընկած են»,-ասաց Բաղդասարյանը։ 

Վերջինս խոսքով այդ տարածքը ուղիղ հայկական դիրքի դիմաց է եւ անվտանգության հարցերից ելնելով՝ հայկական կողմն է ականապատել։ 

«Չեմ կարծում դիտավորություն լինի, ինչ–որ մեկը քշած լինի տեղ։ Անասուն է՝ գնացել է»,-նշեց Բաղդասարյանը։ Առաջին անգամ չէ, որ ականի պայթյունի հետեւանքով անասուններ են վնասվում։ «Այս նույն տարածքում ամիսներ առաջ երկու խոզ եւ մեկ կով են պայթել»,-ասաց վարչական ղեկավարը՝ ավելացնելով, որ փոխհատուցման համար դիմել են Սյունիքի մարզպետարան։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250