Պատահարներ

Սյունիքում Niva-ն բախվել է Toyota Camry-ին, այնուհետև Ford Transit-ին. կա վիրավոր

Unknown
Սյունիքում Niva-ն բախվել է Toyota Camry-ին, այնուհետև Ford Transit-ին. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 8-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Գարիկ Հ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Արամ Խ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արամ Բ.-ին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Niva-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 37-ամյա  Ալիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Սիսիանի Աղիտուի բժշկական կենտրոն: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250