Պատահարներ

Հաղթանակ կամրջի վրա 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել

Unknown
Հաղթանակ կամրջի վրա 25-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել

Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Տեղի ուժերով հնարավոր է եղել կանխել այդ քաղաքացու կողմից ինքնասպանություն գործելու փորձը։

Վերջինը տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժին։

Նա Երևանի բնակիչ, 25-ամյա Հ. Թ-ն է, և մինչ ոստիկանություն տեղափոխելը նրան հոգեբանական օգնություն են ցուցաբերել փրկարար-հոգեբանները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250