Պատահարներ

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 2121-ը. վերջինս հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Unknown
Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 2121-ը. վերջինս հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում Սադունց գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 51-ամյա Արտավազդ Հակոբյանի վարած Ford Transit մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 58-ամյա Պետրոս Պետրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 36-ամյա Լ. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250