Պատահարներ
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. 27-ամյա վարորդը, Opel-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում
Unknown
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Երիցյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով Դ. Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնասպանություն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում
Unknown
Դաժան դեպք՝ Գեղարքունիքում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի
Unknown
Շիրակում ուժեղ քամին Արթիկի թիվ 1 դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկել ու շպրտել է
Unknown
32-ամյա տղամարդը 12 և 10-ամյա երեխաների մերկ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել
Unknown