Երևանում 81-ամյա հետիոտնը վրաերթի է ենթարկվել. վարորդը փախուստի չի դիմել
Վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Երվանդ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Խաչիկ Դաշտենց փողոցի և Նուբարաշենի խճուղու հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Սիրանուշ Հ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել: Փաստի առթիվ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[cb2bef3c9ef0ced15e64bed151ed593d.jpg]
[8e5c78c6e0871b4b1a6536cbe4ce124b.jpg]
[a931846cee2cec5052696558eeb014d5.jpg]
[d7b768258eae5a2dc74d79b6bf837c95.jpg]
[5099186ef3e9ac7a03e6a53a5bbfacdf.jpg]