Հասարակություն Կարևոր

Ի՞նչ իրավիճակ է եղել Տավուշի մարզում գիշերը. մեկնաբանում է մարզպետը

Adrine Nidelyan 1 րոպե 1,306 դիտում
Ի՞նչ իրավիճակ է եղել Տավուշի մարզում գիշերը. մեկնաբանում է մարզպետը

Այսօր մի շարք լրատվականներ հղում անելով «Ազատագրում» շարժմանը նշում էին, որ այս գիշեր Տավուշի մարզում իրավիճակը լարված է եղել։ Գիշերվա ընթացքում թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով սադրանքները վայրկենապես կասեցվում էին։ Բոլոր դիրքերում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն»։  
 

 Auroranews- ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Տավուշի մարզպետ՝ Հայկ Ղալումյանի հետ, ով հերքեց տեղեկությունը  այն մասին, թե  գիշերը Տավուշի մարզում իրավիճակը լարված է եղել և  թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Պարոն Ղալումյանը նշեց, որ գիշերը կրակոցներ չեն եղել և ինքը՝ որպես մարզպետ, անձամբ նման տեղեկատվության չի տիրապետում: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250