Հասարակություն

Ոչ թե Կիևի «Դինամոն» է, այլ ազգայնական խմբավորում․ ֆուտբոլային ակումբը կապ չունի լուսանկարի հետ

Adrine Nidelyan 372 դիտում
Ոչ թե Կիևի «Դինամոն» է, այլ ազգայնական խմբավորում․ ֆուտբոլային ակումբը կապ չունի լուսանկարի հետ

Փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ համացանցում ակտիվորեն շրջանառվում են լուսանկարներ, որոնք կամ հին են և կապ չունեն այս պատերազմի հետ, կամ աղավաղվում են դրանց հանգամանքները։ 
Այդպիսի լուսանկարներից է իբրև թե Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստների խմբակային լուսանկարը։ 
Համացանցի օգտատերերն այն տարածում են՝ լուսանկարում պատկերված զինված համազգեստավոր անձանց ներկայացնելով իբրև Կիևի Դինամոյի ֆուտբոլիստներ։
[2d6238aefbae30cb0f149e1ee59e8744.png]

Լուսանկարը լայնորեն տարածվել է համացանցում, այդ թվում՝ հայալեզու հատվածում։  Նույնիսկ «Գուգլ» (Google) որոնման համակարգն է այն ասոցացնում Ուկրաինայի մայրաքաղաքը ներկայացնող ֆուտբոլային թիմի հետ։
Իրականում լուսանկարը որևէ կապ չունի հայտնի ֆուտբոլային ակումբի հետ։ Իսկ դրանում պատկերված անձինք ուկրաինական ծայրահեղ ազգայնական «Гонор» խմբավորման  անդամներն են։

Լուսանկարը տեղադրվել է հենց խմբավորման ինստագրամյան էջում և խմբի ղեկավար Սերգեյ Ֆիլիմոնովի ֆեյսբուքյան էջում փետրվարի 25-ին։
 

Այսպիսով փաստենք, որ զինվորական համազգեստներով անձանց լուսանկարը, որը համացանցում տարածվել է իբրև Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստների՝ պատերազմի մասնակցության ապացույց, որևէ կապ չունի ֆուտբոլային ակումբի հետ, և դրանում պատկերված անձինք ուկրաինական ծայրահեղ ազգայնական «Гонор» խմբավորման անդամներն են։
 

[822ddc27a43e71d198205d2082eb4073.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250