Պատահարներ
Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին Mercedes C180 և Lexus RX300 մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց և հայտնվել ձորակում. shamshyan. com
Gohar Vardanyan
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Արմեն Բալյանի վարած Mercedes C180 մակնիշի և 46-ամյա Լուսինե Խաչատրյանի վարած Lexus RX300 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում էShamshyan. com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու որոշ ժամանակ անց հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակներին, քանի որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու հայտնվել ձորակում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Gohar Vardanyan
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էվակուացվող հղի կի՞ն, թե՞ բյութի բլոգեր. ռուս-ուկրաինական պատերազմի «ամենաաղմկոտ իրադարձությունը»
Gohar Vardanyan
Նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին. Ադրբեջանի ՊՆ-ն՝ ՌԴ ՊՆ-ին
Gohar Vardanyan
Արցախում մարտական տագնապ է հայտարարվել. Միկա Բադալյան
Gohar Vardanyan