Պատահարներ

Mercedes-ը բախվել է պատին, այնուհետև հայտնվել բնակչի տան մետաղյա ճաղավանդակում․ վիրավորներն անչափահասներ են

Unknown
Mercedes-ը բախվել է պատին, այնուհետև հայտնվել բնակչի տան մետաղյա ճաղավանդակում․ վիրավորներն անչափահասներ են

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե քարին, այնուհետև բախվել երկաթե ճաղավադանկների պատին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել Վահագն Դավթյան 27 հասցեի տան պատին ու մետաղե ճաղավանդակին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 անչափահասներ, որոնց առաջինը օգնության են հասել 27 և 29 տան բնակիչները, ապա օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 16 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ավտոմեքենայից դուրս են բերել 2 անչափահաս տղաների և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։ 

 

Բժիշկները վիրավորներին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր« բժշկական կենտրոն։  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Վարորդն ու ուղևորը անչափահասներ են։  

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250