Պատահարներ
15-ամյա պատանին դանակահարել էր վիճաբանության մասնակիցներին
Adrine Nidelyan
Մարտի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17 և 19 տարեկան երկու երիտասարդ:
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Այգավան գյուղի գերեզմանատան մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի տարածած տեղեկությունը․ նոր հայտարարություն
Adrine Nidelyan
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ, խցանումը ձգվում է մոտ 6 կմ
Adrine Nidelyan
Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել
Adrine Nidelyan
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ողբերգական ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում. ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի
Adrine Nidelyan