Պատահարներ

Իրաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ մի քանի հրթիռ է ընկել

Adrine Nidelyan
Իրաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ մի քանի հրթիռ է ընկել

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը  Իրաքի Էրբիլ քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ հրթիռների հայտնվելը անվանել է «վրդովեցուցիչ»: 
Reuters-ի փոխանցմամբ՝ նա նաեւ հայտնել է, որ ռմբակոծության հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Էրբիլ քաղաքում կառուցվող ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքը չի տուժել։ 

Իրաքյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնում են, որ ընդհանուր առմամբ արձակվել է 12 բալիստիկ հրթիռ։ 

Նշվում է նաև, որ վնաս է հասցվել այն շենքին, որտեղ գտնվում է Քրդստան 24-ի գրասենյակը։ Զոհեր և վիրավորներ չկան։

Հիեցնենք, որ Իրաքի Էրբիլ քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ մի քանի հրթիռ է ընկել: Այս մասին հայտնել է Իրաքի ազգային լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ լսվել է առնվազն երեք պայթյուն, միացել են ահազանգման համակարգերը։ Նաև դադարեցվել է Իրաքի քրդական ինքնավար շրջանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքը, դադարեցրել է քաղաքացիական օդային հաղորդակցությունը տարածաշրջանում։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, ասել է Էրբիլի նահանգապետ Օմեդ Խոշնավը։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250