Պատահարներ
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են 5 ավտոմեքենա. կան վիրավորներ. Shamshyan. com
Gohar Vardanyan
Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց և նրան հարակից կամրջի տակ բախվել են Mercedes-CLS, BMW-325, Nissan Fuga, Peugeot և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20–օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է. Shamshyan. com
Gohar Vardanyan
Լոռու մարզում ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով հոսպիտալացվել են. Shamshyan. com
Gohar Vardanyan
Խորվաթիայի մայրաքաղաքում կործանված ուկրաինական ԱԹՍ-ն 120 կիլոգրամանոց ռումբ է ունեցել
Gohar Vardanyan
Ռուսական զորքերը փակել են Ուկրաինայի սևծովյան ափը. Մեծ Բրիտանիայի ՊՆ
Gohar Vardanyan