Պատահարներ

Հրդեհ՝ Երևանի Ավան-Առինջ թաղամասում

Adrine Nidelyan 1 րոպե 239 դիտում
Հրդեհ՝ Երևանի Ավան-Առինջ թաղամասում

Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2 շենքի դիմաց այս գիշեր 1 մեքենա է այրվել, 2-ը` ջերմահարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի ահազանգ է ստացել ժամը 03:52-ին։ 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Hyundai Santa» (վարորդ` Ն․ Պ․), «Mazda» (վարորդ` Հ․ Մ․) և «Nissan X-Trail» (վարորդ` Ա․ Ա․) մակնիշի ավտոմեքենաներում։ 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։09-ին, մարվել՝ 04։49-ին։ Այրվել է «Hyundai Santa» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, իսկ «Mazda» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաները՝ ջերմահարվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250