Պատահարներ

Դիլիջանում առատ ձյան պատճառով անասնագոմի տանիքը փլուզվել է

Adrine Nidelyan 225 դիտում
Դիլիջանում առատ ձյան պատճառով անասնագոմի տանիքը փլուզվել է

Տավուշի մարզում առատ ձյան պատճառով անասնագոմի տանիքը փլուզվել է, իսկ ներսում ընտանի կենդանիներ են եղել, տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։ 
ԱԻՆ–ն ահազանգը ստացել է այսօր, ժամը 10:13-ին. Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում անասնագոմ է փլուզվել: 
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ առատ ձյան պատճառով փլուզվել է Իվանովո փողոցում գտնվող անասնագոմի տանիքից մոտ 40 քմ հատված։ 
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 6 խոշոր եղջերավոր կենդանի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250