Պատահարներ

Առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Երևանում․ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի

Unknown 1 րոպե 2,397 դիտում
Առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Երևանում․ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։ Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։  Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվոմ է։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250