Հասարակություն

Սուրեն Պապիկյանը եղել է հարավային ուղղության առաջնագծում

Gohar Vardanyan 1 րոպե 197 դիտում
Սուրեն Պապիկյանը եղել է հարավային ուղղության առաջնագծում

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։ Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ Առաջնագծի բարձրադիր հենակետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է առաջնագծի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև եռամսյա վարժական հավաքներին ներգրավված և առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին: 

 

Նախարարը հետաքրքրվել է հավաքների մասնակիցների ծառայության պայմաններով, տրամադրվածությամբ և շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանը գործուն մասնակցություն ցուցաբերելու համար: Այցի արդյունքներով՝ պաշտպանության նախարարը զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարներին կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ արձանագրված բացթողումները սեղմ ժամկետներում շտկելու վերաբերյալ:

 

[fb740a865d412bba6bf3cf3d2f938a1e.jpg]

[2504462b72f5939f18628a1867d85bb3.jpg]

[d24e1eb663f5a50bab9feee712b42446.jpg]

[858a5d11c1a455b3920777df406864c7.jpg]

[3c35f51f7c12ed93b1a033ba421bdafd.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250