Պատահարներ

Գորիս-Կապան ճանապարհին սողանք է տեղի ունեցել

Gohar Vardanyan 1 րոպե 149 դիտում
Գորիս-Կապան ճանապարհին սողանք է տեղի ունեցել

Մայիսի 13-ին, ժամը 17։56-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայիսի 13-ի առավոտյան Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Խոտանան գյուղում, տեղի է ունեցել սողանք, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
 

«Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից կատարվել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250