Պատահարներ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա 5 վիրավոր

Unknown 1 րոպե 236 դիտում
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա 5 վիրավոր

Երեկ՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40–ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածքի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Լևոն Մ.-ի վարած  Mercedes մակնիշի, 39-ամյա Արթուր Հ.-ի վարած Mercedes մակնիշի և 49-ամյա Հայկ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 30-ամյա Գևորգ Մ.-ն, 19-ամյա Անրի Մ.-ն, 35-ամյա Լիաննա Կ.-ն և 27-ամյա Դավիթ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: 

 

[c2fa64c4456402f61fce0f3cda489dd5.jpg]

 

[7592bc9226354f5ccf938fc96adf0acc.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250