Քաղաքականություն

Ռուսաստանը կօգնի հաղթահարել պարենային համաշխարհային ճգնաժամը, եթե Արևմուտքը չեղարկի պատժամիջոցները. Պուտին

Gohar Vardanyan 1 րոպե 547 դիտում
Ռուսաստանը կօգնի հաղթահարել պարենային համաշխարհային ճգնաժամը, եթե Արևմուտքը չեղարկի պատժամիջոցները. Պուտին

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է նպաստել համաշխարհային պարենային ճգնաժամի հաղթահարմանը, եթե Արևմուտքը չեղարկի երկրի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
 

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է զգալի ներդրում ունենալ պարենային ճգնաժամի հաղթահարման գործում՝ հացահատիկի և պարարտանյութերի արտահանման միջոցով՝ Արևմուտքի կողմից քաղաքական դրդապատճառներով սահմանափակումների վերացման պայմանով»,- ասվում է ուղերձում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250