Քաղաքականություն

Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածել են Իրանի գազային ենթակառուցվածքներին. Fars 

Alya B. 1 րոպե 174 դիտում
Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածել են Իրանի գազային ենթակառուցվածքներին. Fars 

Իրանի կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածներում վնասվել են գազային ենթակառուցվածքների մի շարք օբյեկտներ։ Այդ մասին հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ նշելով, որ հարվածների թիրախում են հայտնվել Սպահանում գտնվող գազաբաշխիչ կայանի շենքը և Խորրամշահր քաղաքում էլեկտրակայան տանող գազատարը։

Գործակալության փոխանցմամբ՝ Խորրամշահրը, որը գտնվում է Իրաքի սահմանին, ենթարկվել է հարվածի այն հատվածում, որտեղով անցնում է էլեկտրակայանին մատակարարում իրականացնող խողովակաշարը։ Նշվում է, որ վնասներ են արձանագրվել ոչ միայն ենթակառուցվածքներում, այլև մերձակա բնակելի տներում։

Խորրամշահրի նահանգապետի տեղեկություններով՝ արկը ընկել է լիցքավորման գծի տարածքում։ Նրա խոսքով՝ զոհեր չկան։ Սպահանի դեպքի առնչությամբ վիրավորների մասին տվյալներ այս պահին ևս չեն հրապարակվել։

Հաղորդագրությունում նշվում է, որ հարվածները վերագրվում են ԱՄՆ-ին և Իսրայելին։ Միևնույն ժամանակ, հրապարակված տեղեկությունները ներկայացվում են իրանական աղբյուրների հղումով, իսկ լրացուցիչ անկախ հաստատում դրանց վերաբերյալ դեռևս չի հաղորդվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250