Պատահարներ

Երևանում բանկերից մեկի դիմաց տղամարդը հարձակվել է գումար տեղափոխողի վրա, սակայն տոպրակը պատռվել է, փողը թափվել

Unknown 1,836 դիտում
Երևանում բանկերից մեկի դիմաց տղամարդը հարձակվել է գումար տեղափոխողի վրա, սակայն տոպրակը պատռվել է, փողը թափվել

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղի դիմաց, գլխարկով ու բժշկական դիմակով դեմքը փակած տղամարդը ավազակային հարձակում է կատարել։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղ է բերել 7 մլն 800 հազար դրամ և իջնելով ավտոմեքենայից՝ փորձել է մոտենալ բանկի մասնաճյուղ։ Այդ պահին գլխարկով ու դեմքը բժշկական դիմակով փակած տղամարդը հարձակվել է նրա վրա և փորձել հափշտակել գումարը։ Այդ պահին տոպրակը պատռվել է, և ողջ գումարը թափվել է, իսկ այդ երիտասարդը դիմել է փախուստի։  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250