Պատահարներ

Լեհաստանում Ուկրաինայի հետ սահմանին հրթիռներ են ընկել. զոհեր կան. ТАСС

Gohar Vardanyan 760 դիտում
Լեհաստանում Ուկրաինայի հետ սահմանին հրթիռներ են ընկել. զոհեր կան. ТАСС

Երկու հրթիռ ընկել են արևելյան Լեհաստանի գյուղերից մեկի հացահատիկի չորանոցներ, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին: Այսպիսի հայտարարություն է արել երեքշաբթի լեհական ZET ռադիոն՝ վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները, գրում է ТАСС-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել Լյուբելսկի վոյևոդության Պրժևոդով գյուղում։ Ռադիոկայանի տվյալներով՝ երկու մարդ մահացել է։ Դեպքի վայրում են ոստիկանությունը, դատախազությունը և բանակը։ 

 

Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլլերը հայտնել է, որ վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին արտակարգ նիստ է հրավիրել կառավարության անվտանգության և պաշտպանության կոմիտեին։ ZET ռադիոկայանի փոխանցմամբ՝ խոսքը Լեհաստանի արեւելքում Ուկրաինայի սահմանի մոտ երկու հրթիռի ընկնելու մասին է, որոնց պատկանելությունը չի նշվում։ 

 

Համացանցում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հրթիռները կարող են լինել ռուսական, սակայն, ըստ ռուսական թելեգրամյան ալիքների` Ռուսաստանի համար անմիջական թիրախը Ուկրաինայի Կովել քաղաքում գտնվող ենթակառուցվածքն էր, որը գտնվում է միջադեպից 100 կիլոմետր հեռավորության վրա: 

 

«Ռուսական գերճշգրիտ հրթիռները չեն կարող այդքան մեծ շեղում տալ», - գրում է Война с фейками թելեգրամյան ալիքը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250