Պատահարներ

Արցախում՝ ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

Lilit T. 560 դիտում
Արցախում՝ ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Մարտունու շրջանում, արձանագրվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում, ասվում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։ 

«Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. Մարտունու շրջանի Ավդուր գյուղի մերձակայքում՝ ադրբեջանական զինուժի դիտակետից, հրազենից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա, ասվում է զեկույցում։ Գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Միջադեպը հետաքննում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ»,- ,-նշվում է հաղորդագրությունում: 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250