Պատահարներ

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանին. ԶԼՄ

Gohar Vardanyan 363 դիտում
Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Քուրդիստանին. ԶԼՄ

Իրանի զինված ուժերը հերթական հրթիռային հարվածն են հասցրել Իրաքյան Քուրդստանին։ Այս մասին գրում է ТАСС-ը։

 

Հարձակման թիրախը եղել են Էրբիլում և Սուլեյմանիայում տեղակայված քրդական կուսակցությունների շտաբները, որոնք աջակցում են Իրանում հակակառավարական ցույցերին։

 

Shafaq News պորտալի փոխանցմամբ՝ իրանական զորքերը գնդակոծել են նաեւ Բահիրկա քաղաքում գտնվող փախստականների ճամբարը։

 

 Հրթիռակոծության հետևանքով զոհվել է մի քանի մարդ։

 

Հաղորդվում է, որ Էրբիլում ԱՄՆ հյուպատոսության շենքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250