Պատահարներ

Մահվան ելքով հերթական ավտովթարը` «Զոդի» կամրջի մոտ. կան զոհ և վիրավոր. ԶԼՄ

Gohar Vardanyan 1,478 դիտում
Մահվան ելքով հերթական ավտովթարը` «Զոդի» կամրջի մոտ. կան զոհ և վիրավոր. ԶԼՄ

Այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, գրում է Shamshyan.com-ը։
 

Նշվում է, որ ժամը 20։15-ի սահմաններում «Զոդի» կամրջի մոտ բախվել են «Վազ 2106» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։ Փրկարարները «06»-ից դուրս են բերել 2 քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է՝ գիտակցության չգալով։ Մյուս վիրավորին տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Նախաձեռնվել է վարույթ, նախաքննություն է իրականացվում՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 

Կայքը գրում է, որ նախնական տեղեկություններով՝ «06»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Կամազ»-ին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250