Պատահարներ

Սերբիայում գնացքի վթարից հետո ավելի քան 50 մարդ թունավորվել է ամոնիակով

Gohar Vardanyan 142 դիտում
Սերբիայում գնացքի վթարից հետո ավելի քան 50 մարդ թունավորվել է ամոնիակով

Սերբիայի հարավ-արևելքում դեկտեմբերի 25-ին ռելսերից դուրս է եկել ամոնիակով բեռնված գնացք:  Վթարը հանգեցրել է ավելի քան 50 մարդու թունավորման, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

 

Պիրոտ քաղաքի քաղաքապետ Վլադան Վասիչի տեղեկություններով՝ ամոնիակի արտահոսքի պատճառով գրանցվել է «թունավորման 51 դեպք»։

 

«7 մարդ տեղափոխվել է Նիս քաղաքի հիվանդանոցներից մեկը»,- ​​ասել է քաղաքապետը։

 

Սերբիայի ոստիկանությունը հայտնել է, որ երեկոյան գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի պատճառով ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել և մեծ քանակությամբ գազ արտանետվել մթնոլորտ։

 

Իշխանությունները տեղի բնակիչներին խնդրում են չլքել իրենց տները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250