Պատահարներ

Յակուտիայում Ան-24 ինքնաթիռը բախվել է էլեկտրահաղորդման գծի սյանը

Mariam Z. 86 դիտում
Յակուտիայում Ան-24 ինքնաթիռը բախվել է էլեկտրահաղորդման գծի սյանը

Յակուտիայում Ան-24 ինքնաթիռը, որում եղել են անձնակազմի չորս անդամներ և 14 ուղևորներ, թռիչքուղու վրա երթևեկելիս բախվել է էլեկտրահաղորդման գծի հենասյունին, ոչ ոք չի տուժել, սակայն օդանավը վնասվել է, հետևում է ավիաընկերության և Քննչական կոմիտեի հաղորդագրություններից։

 

Ինչպես հայտնում է «Polar Airlines» ավիաընկերության մամուլի ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը Յակուտիայի Բելայա Գորա գյուղի օդանավակայանում հերթական վայրէջքից հետո։

 

«Կայանատեղի մտնելիս աջ կիսաթևը բախվել է օդանավակայանի մանևրման գոտում գտնվող էլեկտրահաղորդման գծի աշտարակին։ Միջադեպի հետևանքով զոհեր չկան։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տարածքային տնօրինությունը նախատեսել է երթևեկության ստուգում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության տվյալներով՝ Յակուտսկ-Բելայա Գորա երթուղին ընթացող ինքնաթիռում եղել է անձնակազմի չորս անդամ և 14 ուղևոր։

 

Կատարվում է նախաքննական ստուգում ՌԴ քրեական օրենսգրքի՝ օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հոդվածով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250