Ռազմական

Վլադիմիր Զելենսկին այցելել է Բախմուտ, հանդիպել զինծառայողներին

Unknown 172 դիտում
Վլադիմիր Զելենսկին այցելել է  Բախմուտ, հանդիպել զինծառայողներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնբասի շրջան՝ Բախմուտ, որտեղ հանդիպել է ուկրաինացի զինծառայողներին: Նա զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ և նրանց մեդալներ է հանձնել խիզախ ծառայության համար: 

«Ինձ համար պատիվ է լինել այստեղ, Ուկրաինայի արևելքում, Դոնբասում», - ասել է Զելենսկին: 
Նրա խոսքով, այս պատերազմում պետք է խնայել հնարավորինս մեծ թվով ուկրաինացի զինվորների կյանքեր: 

«Դուք անհրաժեշտ եք մեր երկիրը պաշտպանելու համար: Շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Զելենսկին: 

Հանդիպումից հետո զինծառայողները լուսանկարվել են Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250