Ռազմական

Շուշիի շրջանում հրադադարի խախտում է եղել․ ՌԴ ՊՆ

Gohar Vardanyan 1 րոպե 321 դիտում
Շուշիի շրջանում հրադադարի խախտում է եղել․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։

 

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

 

Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մարդասիրական բեռներով  շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ  երթուղով։

 

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250