Պատահարներ

Մաշտոցի պողոտայում տղամարդ է հանկարծամահ եղել․ ԶԼՄ

Gohar Vardanyan 888 դիտում
Մաշտոցի պողոտայում տղամարդ է հանկարծամահ եղել․ ԶԼՄ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում քաղաքացիները մոտեցել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներին ու հայտնել, որ Մաշտոցի պողոտայի 24/7 հասցեի մոտ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, նա, կարծես, հանկարծամահ է եղել։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը արձանագրել է մոտ 55-60 տարեկան տղամարդու մահը։ 

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Մանրամասները՝ կայքում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250