Ռազմական

Ռուսական «Սու-27»-ը Ղրիմի մոտ քիչ է մնացել խոցեր բրիտանական լրտեսական ինքնաթիռը. The Washington Post

Unknown 1 րոպե 388 դիտում
Ռուսական «Սու-27»-ը Ղրիմի մոտ քիչ է մնացել խոցեր բրիտանական լրտեսական ինքնաթիռը. The Washington Post

Ռուսական «Սու-27»-ը 2022 թվականին Ղրիմի մոտ քիչ է մնացել խոցեր բրիտանական լրտեսական ինքնաթիռը։ Այս մասին գրում է The Washington Post-ը, հղում անելով օրեր առաջ արտահոսած Պենտագոնի փաստաթղթերին:

 

«Միջադեպն ավելի նշանակալից է, քան ի սկզբանե ներկայացվել է, քանի որ այս միջադեպով ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կարելի էր ուղղակիորեն ներգրավել  Ուկրաինայի հետ պատերազմին»,- գրում է թերթը՝ կրկին վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը կործանվել է Սեւ ծովի վրա։ Ավելի ուշ Պենտագոնը հայտարարել էր, որ նրանք խոցել են ռուսական «Սու-27» կործանիչը։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250