Պատահարներ

Մեքսիկայում զինյալների խումբը սպանել է վեց մեծահասակի և մեկ երեխայի

Mariam Z. 116 դիտում
Մեքսիկայում զինյալների խումբը սպանել է վեց մեծահասակի և մեկ երեխայի

Մեքսիկայի կենտրոնական մասում զինյալների խումբը ներխուժել է առողջարանի տարածք, որտեղ տասնյակ մարդիկ հանգստյան օրերն էին անցկացնում, կրակ է բացել՝ սպանելով 6 մեծահասակի և յոթնամյա երեխայի, տեղի իշխանություններին վկայակոչելով տեղեկացնում է The Associated Press-ը։

 

Գուանախուատո նահանգի Կորտազար քաղաքի իշխանությունների հայտարարության մեջ նշվում է որ ութերորդ մարդը ծանր վիրավորվել է Լա Պալմա առողջարանում հարձակման հետևանքով։

 

Հարձակման հնարավոր դրդապատճառների մասին տեղեկություններ չկան։ Իշխանությունների հայտարարության համաձայն, հրաձգությունից հետո հարձակվողները քարուքանդ են արել սպա-սալոնը և իրենց հետ վերցրել դիտարկման խցիկները, որից հետո անհետացել են։ Երեք կին, երեք տղամարդ և մեկ երեխա զոհվել են։

 

Մեքսիկական զինվորները և ոստիկանությունը որոնում են հանցագործներին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250