Քաղաքականություն

«Ես փորձեցի կանխել այս իրավիճակը»․ Մերկել

Mariam Z. 324 դիտում
«Ես փորձեցի կանխել այս իրավիճակը»․ Մերկել

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ իշխանության ղեկին եղած ժամանակ ամեն կերպ փորձել է կանխել ռազմական հակամարտությունը Մոսկվայի և Կիևի միջև։

 

«Ես փորձեցի կանխել այս իրավիճակը՝ օգտագործելով այն բոլոր հնարավորությունները, ինչ ունեի իմ տրամադրության տակ։ Այն, որ չստացվեց, ապացույց չէ, որ սխալ էր փորձել»,- ասաց քաղաքական գործիչը։

 

Քաղաքական գործիչը հորդորել է մտածել ապագա սցենարի շուրջ, որում հնարավոր են բանակցություններ կողմերի միջև։ Նախկին կանցլերը նախկինում դատապարտել էր Ռուսաստանի գործողությունները՝ դրանք անվանելով Եվրոպայում միջազգային իրավունքի «բացահայտ խարխլում», որի համար «ոչ մի արդարացում չկա»: 

 

Նրան բազմիցս առաջարկվել է միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման հարցում, սակայն Մերկելը բացառել է նման հնարավորությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250