Պատահարներ
Կարևոր
Գյումրիում երիտասարդը փորձել է պայթեցնել ոստիկանության Մուշի բաժինը
Gohar Vardanyan
1 րոպե
433 դիտում
Գյումրիում երիտասարդ տղամարդը մտել է ոստիկանության Մուշի բաժին և փորձել պայթեցնել շենքը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Միջադեպը եղել է մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում։
Տղամարդը մտնելով ոստիկանության բաժին նշել է, որ անձնական խնդիրներ ունի, գրպանից հանել է «Ֆ-1» տիպի նռնակը և սպառնացել պայթեցնել, եթե խնդիրը լուծում չստանա:
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ 27-ամյա տղամարդը ոստիկանական բաժանմունք է գնացել նռնակը ձեռքին և փորձել է ոչ թե մասնաշենքը պայթեցնել, այլ իրեն։ Ոստիկանները միջամտել են, փորձել են վնասազերծել նրան։
Տղամարդը ձերբակալվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Շիրակում զգեստապահարանը ընկել է 5-ամյա աղջնակի գլխին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ԶԼՄ
Gohar Vardanyan
1,086
5,9 մագնիտուդով երկրաշարժ Իրանում․ ինչ է հայտնի
Gohar Vardanyan
1 րոպե
1,299
Գառնիի աշակերտների ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին․ կա վիրավոր. ԶԼՄ
Gohar Vardanyan
1 րոպե
653
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նուբարաշենի աղբավայրը շարունակում է այրվել
Gohar Vardanyan
214
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
581
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
185
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
303
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
807