Քաղաքականություն

Ուկրաինան ունի բավականաչափ զենք հակահարձակման համար․ Կուլեբա

Gohar Vardanyan 89 դիտում
Ուկրաինան ունի բավականաչափ զենք հակահարձակման համար․ Կուլեբա

Ուկրաինան բավականաչափ զենք է ստացել հակահարձակում իրականացնելու համար։ Այս մասին Reuters-ին ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ 

«Ոչ մի նշանակալի բան չի մնացել ձեռք բերելու համար», - ասել է նա գործակալությանը: 

Նախարարը չի պատասխանել հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերն արդեն անցել են հակահարձակման՝ ասելով, որ գլխավորը ոչ թե մեկնարկի ամսաթիվն է, այլ այն, թե որքան հաջող կլինի այն Ուկրաինայի համար: 

Կուլեբան նաև ասել է, որ Կիևը «պաշտոնական բողոքներ» չի ստացել իր դաշնակիցներից՝ կապված Բելգորոդի շրջանում ուկրաինական դիվերսիոն խմբերի գործողությունների հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250