Հասարակություն

Ջրցան մեքենաներ են կիրառել Շվեդիայի դեսպանատան վրա հարձակված ցուցարարներին ցրելու համար․ Իրաք

Unknown 1 րոպե 31 դիտում
Ջրցան մեքենաներ են կիրառել Շվեդիայի դեսպանատան վրա հարձակված ցուցարարներին ցրելու համար․ Իրաք

Իրաքի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Բաղդադում Շվեդիայի դեսպանատան վրա հարձակված ցուցարարներին ցրելու համար։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է նաև խլացուցիչ զենքեր։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 20-ի գիշերը, իրաքցիները, դժգոհ լինելով Ղուրանի այրումից, ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատան շենք ու հրկիզել այն։ Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։ Շվեդիայի ԱԳՆ-ն դատապարտել է դեսպանատան գրավումը և ընդգծել իրաքյան իշխանությունների կողմից դիվանագիտական ​​առաքելության պաշտպանության անհրաժեշտությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250