Պատահարներ

Կրակոցներ Արարատի մարզում. հայտնաբերել են թիրախ ավտոմեքենան

Unknown 1 րոպե 1,144 դիտում
Կրակոցներ Արարատի մարզում. հայտնաբերել են թիրախ ավտոմեքենան

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 13-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղանիստ գյուղում կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչ 46-ամյա Անուշավան Հ.-ին պատկանող Peugeot մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: 

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, հայտնաբերել են Անուշավան Հ.-ին պատկանող ավտոմեքենան, որը տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Ավտոմեքենայի դիմապակու վրա առկա են եղել կրակոցի 4 հետքեր: Թե ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել, Մասիսի ոստիկանությունում ու Մասիսի քննչական բաժնում պարզվում է:  

Գ. Շամշյանի տեղեկություններով օպերատիվ տեղեկությունները, որոնք հավաստի են եղել, ոստիկանության Մասիսի բաժնում ստացվել էին Ազգային  անվտանգության ծառայությունից: 
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250