Պատահարներ

Գտնվել են Պրիգոժինի բիզնես-ջեթում զոհված անձանց մասունքները

Gohar Vardanyan 1 րոպե 317 դիտում
Գտնվել են Պրիգոժինի բիզնես-ջեթում զոհված անձանց մասունքները

Փրկարարները հայտնաբերել են Տվերի մարզում  երեկ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով բոլոր զոհվածների մասունքները։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը` հղում տալով տեղի արտակարգ իրավիճակների ծառայությանը։

 

«Կործանման վայրում հայտնաբերվել է 10 մարդու դի՝ 7 ուղևորների և անձնակազմի 3 անդամների»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

 

Աղբյուրի տվյալներով՝ որոնողական աշխատանքներն ավարտվել են։ 

 

«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինին պատկանող բիզնես-ջեթը կործանվել է Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում օգոստոսի 23-ի երեկոյան։

 

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի վարման և շահագործման անվտանգության կանոնների խախտման համար։

 

РБК-ի տվյալներով՝ քննվում են ինքնաթիռի կործանման տարբեր վարկածներ, այդ թվում՝ «արտաքին ներգործության»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250