Հասարակություն
Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ. Նազելի Բաղդասարյան
Mariam Z.
Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 437 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21062 տրանսպորտային միջոց։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 82827»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր Ստեփանակերտից վերջին ավտոբուսները շարժվեցին ՀՀ` բերելով բռնի տեղահանվածներին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Նմանատիպ հոդվածներ
«Զենքը դրել էին կողքս ու ասում էին, որ Բաքվում նստած անհամբեր ինձ են սպասում». արցախցին մանրամասներ է հայտնել
Mariam Z.
Ստեփանակերտի կենտրոնն առանց արցախցիների
Mariam Z.
Արցախից տեղահանվածներն անվճար կարող են երթևեկել Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով
Mariam Z.
Երևանում ակցիա է ընթանում՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից ձերբակալվածների համար
Mariam Z.
Ավելին Հասարակություն բաժնից
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
5.0