Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարությամբ է հանդես եկել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը կարող է խափանվել ցանկացած ժամանակ։ Ինչպես հաղորդում է The Times of Israel-ը, կառավարության ղեկավարը նշել է, որ պայմանավորվածության համաձայն՝ հրադադարին պետք է հաջորդեր Իրանի կողմից Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը, սակայն դա չի իրականացվել։
«Պայմանավորվածությունն այն էր, որ կլինի հրադադար, և Իրանն անմիջապես կբացի Հորմուզի նեղուցը։ Սակայն դա տեղի չի ունեցել», - ասել է Նեթանյահուն։
Վարչապետը շեշտել է, որ սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած շրջափակումը իրանական նավահանգիստների նկատմամբ։ Նա նաև հավաստիացրել է, որ Իսրայելը սերտորեն համակարգում է իր բոլոր քայլերը Միացյալ Նահանգների հետ։
«Մեր միջև անհամաձայնության մասին պնդումները բացարձակապես կեղծ են։ Իրավիճակը բոլորովին հակառակն է։ Սա կարող է հաստատել յուրաքանչյուր ոք, ով մասնակցել է նախագահի և նրա թիմի հետ բանակցություններին։ Իսրայելի և հրեա ժողովրդի պատմության մեջ երբեք նման համակարգում չի եղել», - հավելել է վարչապետը։