Սպորտ
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Edita
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում կայանալիք Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպմանը։
Իսպանիայի փոխչեմպիոնի հարձակվողը վնասվածք էր ստացել Լա Լիգայի 31–րդ տուրի «Ժիրոնայի» դեմ մրցավեճում (1:1)։ «Ժիրոնայի» պաշտպան Վիտոր Ռեյեսի հետ բախվելուց հետո Մբապեի ճակատը պատռվել էր, ինչի պատճառով նրան երեք կար են դրել։ Այդ միջադեպից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը բաց է թողել թիմի մեկ մարզումը։
«Բավարիա» – «Ռեալ» պատասխան մրցապայքարը նախատեսված է ապրիլի 15–ին Մյունխենում։ Մադրիդում կայացած առաջին խաղում Արքայական ակումբը պարտվել էր 1։2 հաշվով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0