Հասարակություն

Արցախից տեղահանվածների թվում 29 հազար երեխա կա. ՅՈւՆԻՍԵՖ

Julya
Արցախից տեղահանվածների թվում 29 հազար երեխա կա. ՅՈւՆԻՍԵՖ

Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց թվում 29 հազար երեխա կա։ Այս մասին ասվում է ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) իտալական բաժանմունքի հաղորդագրության մեջ:

 

«ՅՈւՆԻՍԵՖ-ը Գորիսում անվտանգ տարածք է ստեղծել, որտեղ ամեն օր ընդունում են շուրջ 300 երեխայի և նրանց ծնողների։ Կենտրոնում գործում է խաղահրապարակ, կրծքով կերակրող մայրերի համար կա առանձնացված տարածք, և մանուկների աջակցման ծրագրեր են գործում բարդ խնդիրները լուծելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։

 

Հիմնադրամն առողջապահական մարմիններին տրամադրել է երեխաների համար նախատեսված դեղեր և անհրաժեշտ նյութեր՝ տեղահանված անձանցով լի խիտ տարածքների բժշկական հաստատություններին բաշխելու համար:

 

Նշվում է, որ Գորիսի և Վայքի կենտրոններում տեղադրվել է 15 շարժական բիոզուգարան, Երևանի կենտրոնում 100 ընտանիքի համար տրամադրվել են ընտանեկան հիգիենիայի փաթեթներ: Այսօր ՀՀ կժամանեն նոր բեռներ, որոնք միջազգային կազմակերպությունը կբաշխի տեղահանված երեխաներին և ընտանիքներին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250