Հասարակություն

«Հայ բնակչություն ունեցող քաղաքներն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում»․ «Իսրայելահայեր» թերթի խմբագիր

Julya
«Հայ բնակչություն ունեցող քաղաքներն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում»․ «Իսրայելահայեր» թերթի խմբագիր

Իսրայելը վաղ առավոտից հրթիռակոծվում է, մարդիկ արթնացել են պայթյունների ձայներից: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր, Պետախ Տիկվա քաղաքի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։

 

«Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը- Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը»,– գրել է նա:

 

Չերնամորյանի խոսքով` հատկապես ծանր հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Իսկ Աշկելոնում հրթիռը ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում:

 

Նա նաև կադրեր է հրապարակել Սդերոտ քաղաքից։ Մարդիկ իրենց բնակարաններից նկարահանել են քաղաք ներթափանցած գրոհայիններին, որոնք զենքը ձեռքներին շրջում են քաղաքի փողոցներով։

 

Նշենք, որ Գազայի հատվածից չդադարող հրթիռակոծության և գրոհայինների ներթափանցման ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պահեստազորայինների զանգվածային հավաք է հայտարարել: Իսրայելի պաշտպանության բանակն էլ պատերազմի պատրաստականության ռեժիմ է հայտարարել։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է պաշտպանության նախարարության շտաբ ՝ ուժային հրամանատարության հետ խորհրդակցության:

 

Հարավային և կենտրոնական շրջանների քաղաքացիական բնակչությանը հրահանգվել է գտնվել ապաստարանների մոտ, իսկ Գազայի հատվածին հարող տարածքի բնակիչներին ՝ ապաստարանների ներսում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250