Հռոմի պապը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է պատերազմի դեմ ձայնը բարձրացնելու իր մտադրության մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր հասցեին հնչած քննադատությունից հետո։
Reuters-ին տված հարցազրույցում Հռոմի պապ Լևոն XIV-ը նշել է, որ շարունակելու է հանդես գալ պատերազմի դեմ՝ նպատակ ունենալով խթանել խաղաղությունը, երկխոսությունը և պետությունների միջև բազմակողմ կապերը՝ խնդիրների արդարացի լուծումներ գտնելու նպատակով։
Չիկագոյում ծնված Լևոն պապը վերջին շաբաթների ընթացքում դարձել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հնարավոր պատերազմի ակտիվ քննադատը։ Շաբաթ օրը նա խաղաղության կոչ է արել և դատապարտել պատերազմական խելագարությունը։
Ի պատասխան պապի քննադատությունների, որոնք վերաբերում էին ինչպես հակամարտությանը, այնպես էլ Սպիտակ տան որդեգրած կոշտ ներգաղթային քաղաքականությանը, Դոնալդ Թրամփը կիրակի ուշ երեկոյան հայտարարել է, որ Լևոնը սարսափելի է։ Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահը գրել է, որ Լևոն պապը թույլ է հանցավորության դեմ պայքարում և սարսափելի է արտաքին քաղաքականության հարցերում։