Հասարակություն
ԼՂ-ում տուժած 5 պացիենտ բուժումը շարունակելու է Իտալիայում
Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։
Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ: Հիշեցնենք` 4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:
[7c5ef27bb59f1a2e476a9e99d0e02fec.jpg]
[575e3d53c4a8d55ed94ae60096961ea3.jpg]