Հասարակություն
Թբիլիսիում ծեծի է ենթարկվել ռուս հայտնի տիկտոկեր Դանյա Միլոխինը
Gohar Vardanyan
1 րոպե
961 դիտում
Թբիլիսիում ծեծի են ենթարկել տխրահռչակ բլոգեր Դանյա Միլոխինին, ով լքել է Ռուսաստանը՝ զինծառայությունից խուսափելու համար։ Այս մասին գրում է Sputnik Грузия–ն:
Ինչպես հայտնում է Mash թելեգրամյան ալիքը՝ հարձակումն ուղեկցվել է հակառուսական լոզունգներով:
Միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ Նինոշվիլի փողոցում։ Ականատեսները պատմել են, որ տեղի բնակիչները հարձակվել են բլոգերի վրա, երբ նա սկսել է հայացք գցել բնակելի շենքերից մեկի պատուհանին։
Ինքը՝ բլոգերը, ցանցերում կատարվածի մասին տեղեկություն չի հայտնել։ Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։
Նշվում է, որ Միլոխինը հետախուզվում է Անապայի զինկոմիսարիատի կողմից։ Ըստ լրատվամիջոցների՝ հայտնի TikToker-ն այժմ գտնվում է Դուբայում։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը՝ արցախցիներին 100 հազարական դրամով տուգանելու մասին. ՀԺ
Gohar Vardanyan
1 րոպե
405
Արձանագրվել են խոշտանգումների, անդամախեղման և այլ դեպքերի մասին տեղեկություններ. ՄԻՊ–ը` ադրբեջանական ագրեսիայի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
153
Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանն արդարացվել է. իրավապաշտպան
Gohar Vardanyan
173
Ռումբի ահազանգ. Ֆրանսիայի օդանավակայաններում տարհանումներ են սկսվել
Gohar Vardanyan
1 րոպե
93
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանի Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
1 րոպե
23
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
84
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
320
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
458